Անհավատալիորեն ամոթալի է, որ ԵՄ-ն շարունակում է բանակցություններ վարել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ: Այս մասին Facebook-ի իր էջին գրել է նախկին եվրախորհրդարանական Ֆրենկ Էնգելը:
«Թուրքիան կրկին ակտիվորեն պայքարում է հայերի դեմ: Ասես բավարար չէր, որ երկիրը շարունակում է հրաժարվել ճանաչել ցեղասպանությունը, որն իր նախնիները կատարել են հայ ժողովրդի նկատմամբ մեկ դար առաջ, Թուրքիան այժմ մտադիր է կրկնել այն: Անհավատալիորեն ամոթալի է, որ ԵՄ-ն շարունակում է բանակցություններ վարել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ: Անհավատալիորեն ամոթալի է, որ Թուրքիան շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ, մինչդեռ ավարտում է իր սահուն մոտեցումը ռազմատենչ բռնապետությանը: Մենք ստիպված կլինենք շարունակել Թուրքիային գործընկեր անվանել, քանի որ այն շարունակում է ՆԱՏՕ-ի անդամ մնալ: Անհնար է համագործակցել մի երկրի հետ, որը սպառնում է իր բոլոր հարեւաններին, գրավում է նրանց զգալի մասը` Կիպրոսը եւ Սիրիան, եւ ջիհադիստ վարձկաններ է արտահանում պատերազմի համար: Անհնար է համագործակցել մի երկրի հետ, որը չեղյալ է հայտարարում դարավոր մշակութային փոխազդեցությունը` Պոլսում Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելով: Չկա գործընկերություն մի երկրի հետ, որն ակտիվորեն իսլամացնում է Բալկանների կեսը: Ժամանակն է տեսնել Թուրքիային այնպիսին, ինչպիսին այն կա»,- գրել է նա:





























