Թուրքիան փորձում է առանցքային խաղացող դառնալ՝ տարածաշրջանը թուլացնելով, նշել է Եվրախորհրդարանի պատգամավոր Իդոյա Վիլյանուեւա-Ռուիսը։

«Խնդրում եմ, վերսկսեք բանակցությունները առանց նախապայմանների»,- ասել է նա Եվրախորհրդարանում դեբատների ժամանակ։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հակամարտությունը շարունակվում է արդեն 3 տասնամյակ։

Լեռնային Ղարաբաղն անկլավ է, գոտի, որտեղ կան էներգամատակարարման խողովակաշարեր, որտեղ Ռուսաստանը զենք է մատակարարում, իսկ Թուրքիան փորձում է առանցքային խաղացող դառնալ՝ տարածաշրջանը թուլացնելով, նշել է նա՝ կոչ անելով առանց նախապայմանների վերադառնալ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող խաղաղ բանակցություններին։ Նրա խոսքով՝ այսպիսի հակամարտությունը կարող է հանգեցնել հազարավոր փախստականների։