Եվրախորհրդարանը երկու կողմերին հրադադարի ռեժիմ հաստատելու կոչ է արել Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության առաջին օրվանից, այս մասին հոկտեմբերի 7-ին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոն Եվրոպական խորհրդարանում դեբատների ժամանակ։
Խոսելով խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին՝ նա նշել է, որ քաղաքացիների կյանքը գին չունի, եւ շարունակվող ռազմական գործողությունները ոչ մի բանի չեն հանգեցնում, միայն դժվարեցնում են տարածաշրջանում կայունության հաստատումը։
Նրա խոսքով՝ ոչ մի երկիր չպետք է յուղ լցնի կրակին՝ վարձկաններին մատակարարելով զենք կամ ելույթներով։
«Չի կարելի 21-րդ դարում կայսրություն ստեղծել, չնայած խելահեղ երազանքներին»,- նշել է նա՝ նկատի ունենալով Թուրքիայի նախագահ Էրդողանին։





























