Ստեփանակերտի երկնքում հարվածային անօդաչու թռչող սարքերի խումբ է նկատվել, դրանցից մեկը խոցվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Նշվում է, որ ամպամածության պատճառով անօդաչուները քաղաքի երկնքում բավականին ցածր են թռչել: Քաղաքում օդային տագնապի ազդանշան են միացրել:

ՀՕՊ ուժերի կողմից խոցված ԱԹՍ-ներից մեկն ընկել է լեռներում, եւ ծուխ է բարձրացել: Մյուսներին հաջողվել է ռումբեր նետել քաղաքի վրա, վնասը ճշտվում է: