Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 7-ին , երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է գործող օրենքների մի շարք փոփոխություններ:
Այդ թվում՝
ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 88, միաձայն);
«Պետական ծառայողների եւ պետական ծառայությունում պաշտոններ զբաղեցնող անձանց վճարումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 89, միաձայն);
«2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 89, միաձայն):





























