Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մարվել է ժամը 17։01-ին։ Մասամբ այրվել են անկողնային պարագաներ։





























