Այո, մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, սակայն կորոնավիրուսով վարակվածների թիվն այնքան արագ է աճում, որ եթե նման տեմպով շարունակենք, ապա հետագայում լուրջ խնդիրներ կունենանք: Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա իշխանություններին կոչ արեց պայքարել կորոնավիրուսի դեմ եւ նվազեցնել վարակվածների թիվը:
«Դա պետք է անել հանուն մեր զինվորների»,-ընդգծեց քաղաքական գործիչը:
Նա հիշեցրեց, որ ներկայումս հիվանդանոցները պետք է առանձնահատուկ ուշադրություն հատկացնեն զինծառայողներին, հատկապես նրանց, ովքեր մարտերի ժամանակ ծանր վնասվածքներ են ստացել:
«Հիվանդանոցները գերծանրաբեռնված են քաղաքացիներով, որոնք վարակվել են կորոնավիրուսով, եւ դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել մեր առողջապահական համակարգի համար»,-զգուշացրեց Մարուքյանը:





























