ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Խորհրդային Միության վերականգնման համար  երկար ժամանակ կպահանջվի:

«Միավորման գործընթացները շատ բարդ են ընթանում, ինչ անում են` ոչ մի կերպ չի ստացվում: Նույնիսկ Եվրոպայում չի ստացվում, թեեւ կան եվրոպական միավորումներ: Դա միավորման շատ բարդ խնդիր է»,- ասել է Գորբաչովը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին:

Նրա խոսքով` ԽՍՀՄ-ի վերածննդի համար անհրաժեշտ է նաեւ «փորձ եւ խելք հավաքել», իսկ «դիրեկտիվների առաջադրումը» նա հիմարություն է անվանել: