Եկեղեցիներին հարվածելը մշակութային ցեղասպանություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի Արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հակառակորդի կողմից երկու անգամ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին թիրախավորելուն։
«Սրանով ուզում են մեր կամքը ջարդել, բայց չի ստացվելու, ինչ ուզում են թող անեն։ Ընդհակառակը, ավելի ենք ուժեղանալու։ Իրենք, իրենց սերունդները գործ են ունենալու Աստծո հետ։ Այս մեղքի տակից շատ դժվար է լինելու դուրս գալը»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Նշենք, որ Ադրբեջանն այսօր երկու անգամ թիրախավորել է Ղազանչեցոց եկեղեցին։
Երկրորդ հարվածի հետեւանքով վիրավորումներ են ստացել մի քանի լրագրողներ։ Նախնական տվյալներով՝ ռուս լրագրողին վիրահատում են։





























