Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն կոչ է արել երկրի ղեկավարությանը զեզոք չմնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Նա նաեւ դիմում է ներկայացրել Սենատին Լեռնային Ղարաբաղի համար Միջազգային տեղեկատվական խումբ ստեղծելու մասին:

«Մեր քույր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության պայմաններում Ֆրանսիան չի կարող չեզոք դիրք գրավել: Ինչպես կարող ենք մենք չեզոք մնալ, երբ խաղաղ բնակչությունն է հարձակման ենթարկվում օրեր շարունակ. կանայք եւ երեխաներ են սպանվել, եւ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը ռմբակոծվել է առանց որեւէ պատճառի էթնիկ զտումներից բացի:

Խնդրել եմ Սենատի խոսնակին միանալ իմ դիմումին Լեռնային Ղարաբաղի համար Միջազգային տեղեկատվական խումբ ստեղծելու մասին: Խորհրդարանը ցույց կտա իր համերաշխությունը ստեղծված հանգամանքներում: Այս խնդրանքը պետք է համաձայնության արժանանա քաղաքական խմբերի մեծամասնությանը»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը:

Face au conflit qui oppose notre sœur l'Arménie et l’Azerbaïdjan, la France ne peut plus rester neutre. Comment rester ...

Опубликовано Valérie Boyer Среда, 7 октября 2020 г.