Ուկրաինան հունիսի 28-ին Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում տեղի ունեցած սպանությունն ու դրան հաջորդած իրադարձություններչը գնահատում է որպես բախում կենցաղային հողի վրա, եւ ոչ թե միջէթնիկական հակամարտությունը:

Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Միխաիլ Կլյուեւը նախօրեին Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ քննարկել է Մարգանեց քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի հետեւանքով սպանվել էր միլիցիայի սերժանտ 22-ամյա Սերգեյ Բոնդարենկոն` հայաստանցու հարվածից:

«Մենք դիտարկում ենք սա որպես բախում կենցաղային հողի վրա: Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր վնասված ավտոմեքենաները պատկանում են միջադեպի մասնակիցներին»,- ասել է Կլյուեւը եւ հավելել, թե հայ համայնքի բնակության վայրում իրավիճակը վերահսկում են ոստիկանության ստորաբաժանումները, իսկ քրեական գործերը նախարար Յուրի Լուցենկոյի անձնական վերահսկողության տակ են: Բոլոր մեղավորներն, ըստ Կլյուեւի, կպատժվեն, հաղորդում է Analitika.at.ua-ն: