Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել ԵԱՀԿ ՄԽ օժանդակությամբ բանակցությունները:

Դուդան նշել է, որ Լեհաստանը հետեւողական դիրքորոշում է զբաղեցնում, որի համաձայն կոնֆլիկտները պետք է լուծվեն հաշվի առնելով միջազգային իրավունքը:

«Ես մեծ տագնապով հետեւում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող զինված բախումներին: Աջակցում եմ միջազգային կոչերին եւ անձանմբ կցանկանայի, որպեսզի դրանք ավելանային, որպեսզի դադարեցվեր արնահեղությունը, եւ կողմերը հնարավորություն ունենային վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»,-նշել է նա:

Նա հավելել է, որ ԼՂ-ում մարտական գործողությունները կարող են բացասական հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտող կողմերի, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար:

«Որպես երկրի նախագահ, որը բազմիցս պատերազմներ ու փլուզումներ է վերապրել, կողմերին կոչ եմ անում դադարեցնել կրակն ու սկսել դիվանագիտական ու քաղաքական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի օժանդակությամբ»,-հավելել է Լեհաստանի նախագահը: