Ֆրանսիայի Լիոն քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի։
Նրանք իրենց մոտ ունեն Հայաստանի եւ Արցախի պետական դրոշները։
Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են անում խաղաղություն հաստատել Արցախի Հանրապետությունում։
Ակցիայի մասնակիցները երգում են հայրենասիրական երգեր։





























