ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ կարող է «լեզու գտնել» Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի հետ: Այդ մասին նա հայտարարել է The Rush Limbaugh Show ռադիոհաղորդման եթերում տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես կարող եմ «լեզու գտնել» Պուտինի հետ, ինձ դուր է գալիս Պուտինը, ես դուր եմ գալիս Պուտինին,-հայտարարել է նա:-Սակայն ես երաշխավորում եմ, որ նրա համար շատ ավելի հեշտ կլիներ գործ ունենալ ինձ հետ, քանի Հիլարի Քլինթոնի կամ Բայդենի հետ, քանի որ Բայդենը դանդաղկոտ է եւ չունի նախագահի պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ որակներ»:

Թրամփը նաեւ հայտարարել է, որ նրան դուր է գալիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, քանի որ վերջինս «խելացի» է: «Սակայն ես ստիպել եմ նրանց վճարել 130 մլրդ դոլարով ավելի Ռուսաստանից պաշտպանվելու նպատակով»,-հավելել է նա: