Լիտվայի ԱԳՆ ղեկավար Անտանաս Լինկյավիչյուսը ԼՂ-ում կրակի դադարեցման հույս է հայտնել:
«14 օր տեւած կատաղի մարտերը հանգեցրեցին զոհերի, կորուստների, վիրավորումների եւ խաղաղ բնակիչների տառապանքների: 10 ժամ բանակցություններ անցկացվեցին: Հույս ունեմ, որ կրակը կդադարի եւ Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցություններին բարեխղճորեն եւ ԵԱՀԿ հովանու ներքո»,-գրել է նա Twitter-ի իր էջում:




























