Մոսկվան չի հասկանում, թե ինչի վրա է հիմնված զենքի վերահսկման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության հետ շրջանակային համաձայնագրի հնարավոր մոտալուտ ձեռքբերման ԱՄՆ-ի տեսակետը, դիրքորոշումներում, այդ թվում՝ զինանոցների սառեցման շուրջ, լուրջ տարաձայնությունները պահպանվում են, Հելսինկիում Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացի հետ հանդիպումը չի փոխել իրավիճակը, ՌԻԱ Նովոստի-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Արդեն մի քանի շաբաթ է, ինչ մենք ամերիկացիների հետ քննարկում ենք այն հարցը, թե նախ ինչը կարող է կազմել այս ոլորտում հեպոթետիկ ապագա համաձայնագրի բովանդակային կողմը, եւ երկրորդ՝ ինչպես կարող է նման համաձայնագիրը ձեւակերպվել՝ հաշվի առնելով բոլոր գործոնները, ներառյալ հայտնի ներքաղաքական ԱՄՆ օրացույցը, ՌՀՍ պայմանագրի գործողության ժամկետի մոտենալու պատճառով աճող ժամանակային ճնշումը, եթե այն չի երկարաձգվում, եւ այլ գործոններ»,- ասել է Ռյաբկովը:





























