Հյուսիսային Կորեան շաբաթ օրը ռազմական շքերթի ժամանակ նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է ցուցադրել, հաղորդում է Reuters-ը:

Վերլուծաբանների կարծիքով, հրթիռը, որը ցուցադրվել է 11 սռնի ունեցող մեքենայի վրա, գործելու դեպքում կդառնա աշխարհում ամենամեծ ճանապարհային-շարժական միջմայրցամաքային հրթիռներից մեկը:

«Այս հրթիռը հրեշ է»,- ասել է Բաց միջուկային ցանցի փոխտնօրեն Մելիսա Հենհեմը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են նաեւ Hwasong-15-ը, որը Հյուսիսային Կորեայի կողմից երբեւէ փորձարկված ամենամեծ հեռահարության հրթիռն է եւ որպես սուզանավային բազավորման նոր բալիստիկ հրթիռ ներկայացված զենքը: