Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Brexit-ի շուրջ հեռախոսային բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է Press Association-ը:

Բրիտանիայի վարչապետը եւ Ֆրանսիայի նախագահը հեռախոսով խոսել են շաբաթ օրը՝ ԵՄ-ից երկրի դուրս գալուց մի քանի օր առաջ:

Ինչպես հայտնում են Բրիտանիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունից, Ջոնսոնը իր ֆրանսիացի գործընկերոջը ասել է, որ Եվրամիության հետ գործարքի կնքման «բոլոր ուղիները կուսումնասիրի»:

Ընդ որում, նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում տարեվերջին պատրաստ է ԵՄ-ն «ավստրալիական ոճով» լքել:

Կողմերը պայմանավորվել են, որ համաձայնագիրը պետք է կնքվի հոկտեմբերին, որպեսզի վավերացման համար բավարար ժամանակ տրամադրվի: