Սյունիքի մարզում նորմալ վիճակ է, որեւէ արտառոց բան, որեւէ մարտական գործողություն չկա: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց Պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Կա մեկ զոհ։