Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կմասնակցի «Հանուն հաղթանակի քայլերթին» Լոս Անջելեսում՝ ի աջակցություն Արցախի ժողովրդին:

«Ես կմասնակցեմ «Հանուն հաղթանակի քայլերթին» եւ ելույթ կունենամ մասնակիցների առջեւ, քանի որ մենք հայտնում ենք մեր համերաշխությունն Արցախի ժողովրդին»,-գրել է նա Թվիթերում:

Նշենք, որ «Հանուն հաղթանակի քայլերթը» կկայանա Լոս Անջելեսում տեղական ժամանակով 15:00-ին: Մասնակիցները մտադիր են սկսել այն Pan Pacific այգուց եւ քայլել դեպի Թուրքիայի հյուպատոսություն: