Ակնկալվում է, որ երեքշաբթի Apple ընկերությունը կներկայացնի 5G այֆոնների երկար սպասված «աստղային» մոդելների շարքը, հաղորդում է AFP-ը:

«Մենք համարում ենք, որ iPhone-ը կներկայացնի իրենից Քուքի (Apple-ի ղեկավար) ապրանքատեսակների ամենաակնառու շարքը եւ Apple-ի զարգացման պատմության մեջ նոր էջ կբացվի»,-հայտարարել է վերլուծաբան Դան Իվսը:

Վերլուծաբանների կարծիքով՝ ժամանակն է, որ Apple-ը շուկայում ներկայացնի 5G ցանցով iPhone-ը:

«Apple-ն այժմ  5G-ի կարիքը շատ ունի: Ոչ թե ԱՄՆ-ի, այլ Չինաստանի համար, որտեղ  5G-ով են պայմանավորված գնումները»,-համարում է վերլուծաբան Ավի Գրինգարտը:

Փորձագետի խոսքով՝ ընկերության որոշ մրցակիցներ արդեն թողարկել են 5G մոդելներ, ընդ որում՝ Չինաստանը շատ ավելի առաջ է ԱՄՆ-ից, երբ խոսքը վերաբերում է նոր սերնդի ցանցերի մասին: