Իսպանիայի Կատալոնիա եւ Նավարա ինքնավար շրջաններում կընդունվեն ավելի կոշտ սահմանափակումներ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով մտավախությունների կապակցությամբ, հաղորդում է Reuters-ըԼ
Նշվում է, որ սահմանափակումները վերաբերում են աշխատանքի գնալուն եւ հանրային միջոցառումներին:
Կատալոնիայի առողջապահության նախարար Ջոզեփ Մարիա Արգիմոնը խնդրել է տեղական ընկերությունների աշխատակիցներին աշխատել տնից հաջորդ 15 օրերի ընթացքում:
«Առանց միջոցառումներ սահմանելու երկու կամ երեք շաբաթ անց մենք կարող ենք հայտնվել իրավիճակում, որը դիտվում է Մադրիդում»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ, այդուհանդերձ, դա տեղի չի ունենա, քանի որ արդեն հաջորդ շաբաթ կհայտարարեն նոր միջոցառումների մասին:
Կատալոնիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2360 եւ 13 մահվան դեպք:
Նավարայի տարածաշրջանային առաջնորդ Մարիա Շիվիթը հայտարարել է նոր սահմանափակումների մասին կորոնավիրուսով վարակման 463 նոր դեպքերի կապակցությամբ: Նշվում է, որ Նավարայի համար, որի բնակչությունը կազմում է 650 000 մարդ, դա ռեկորդային թիվ է համավարակի առաջին օրերից ի վեր:





























