ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ստացել Նոբելյան մրցանակ այս տարի, սակայն նրա թեկնածությունն արդեն առաջադրվել է 2021 թվականի մրցանակաբաշխության համար ֆիննացի քաղաքական գործիչ Լորա Հուհթասարիի շնորհիվ, հաղորդում է New York Post-ը:
Հուհթասարին Եվրախորհրդարանի անդամ է եւ ընդգրկված է «Իրական ֆիններ» աջակողմյա կուսակցության մեջ:
Նոբելյան մրցանակի համձնաժողովին ուղղված իր նամակում Հուհթասարին նշում է Թրամփի թեկնածությունն առաջադրելու անհրաժեշտությունը՝ «ի նշան անվերջ պատերազմների դարաշրջանն ավարտելու, խաղաղաշինության կառուցման գործում հակամարտող կողմերի երկխոսությունը եւ բանակցությունները խրախուսելու, ինչպես նաեւ իր երկրի ներքին համախմբվածությունն ու կայությունն ամրապնդելու ուղղությամբ նրա ջանքերի ճանաչմանը»:





























