Կասկած չկա, որ Թուրքիայի գործուն աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերը ներգրավվել են զինված ահաբեկիչներ Սիրիայից ու Լիբիայից, որոնք իրենց ցեղասպանական փորձառությամբ, փորձում են այստեղ մարտնչել մեր ԶՈւ-երի դեմ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Սրանք իրենց ցեղասպանական փորձառությամբ լուրջ վտանգ են ներկայացնում եւ Արցախի բնակչության դեմ, եւ լրջագույն խնդիր է ողջ տարածաշրջանի կայունության համար: Սա պետք է դատապարտվի եւ կանխարգելվի միջազգային հանրության բոլոր շրջանակների կողմից, քանի որ սա միայն մեր պայքարը չէ, սա բոլորիս պայքարն է»,-ասաց նա:





























