ՉԺՀ ԱԳՆ ղեկավար Վան Ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ասիայի համար «անվտանգության մեծ ռիսկ» են ստեղծում, հաղորդում է AP-ը:

Ելույթ ունենալով Մալայզիայում՝ Վան Ին ասել է, որ ԱՄՆ-ի իրական նպատակն է «Հնդկախաղաղօվկիանոսյան ՆԱՏՕ ստեղծել»՝ համապատասխան սառը պատերազմի տարիների ռազմավարությանը:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը փորձում է «առճակատում հրահրել տարբեր խմբերի եւ բլոկերի միջեւ՝ ընդ որում պահպանելով ԱՄՆ գերակայությունն ու հեգեմոնիան»: