Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ այցելել է մորը։

«Պատերազմը սկսելուց հետո առաջին անգամ հասցրեցի այցելել մորս։ Հարևանների հետ ինքն էլ տան ապաստարանում է, բոլոր հինգ տղա թոռները՝ առաջնագծում։

Խոսքեր չունեմ»,– Ֆեյսբուքում գրել է Արթուր Թովմասյանը և լուսանկարներ հրապարակել։