2021 թվականին նախատեսվում է Կոռուպցիայի հակազդման հանձնաժողովին հատկացնել մոտ 233 մլն դրամ։ Այս միջոցներն ուղղվելու են մեկ ծրագրի իրականացմանը։ Այս մասին նոյեմբերի 4-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով ու Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Կոռուպցիայի հակազդման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը։

Հատկացված միջոցների առյուծի բաժինը ծախսվելու է հանձնաժողովի աշխատակիցների աշխատավարձերի վճարման համար։

Ընդ որում՝ Փաշինյանը նշեց, որ Կոռուպցիայի հակազդման հանձնաժողովը 2020 թվականին տարբեր արտաքին դոնորներից եւ միջազգային գործընկերներից ստացել է լրացուցիչ ֆինանսական եւ տեխնիկական միջոցներ։