Տարին անկումով չենք փակելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ուկմ լրագրողների հետ զրույցում նշեց ԷԹկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Մենք ունենք առնվազն 0.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ նախորդ տարվա համեմատ 9 ամիսների կտրվածքով: Վստահ եմ, որ տարին կավարտենք ավելի բարձր ցուցանիշով, որովհետեւ 4-րդ եռամսյակում կամփոփվեն խաղողի բերքի հետ կապված վիճակագրական ցուցանիշները, որոնք նախորդ տարվա նկատմամբ էապես բարձր են եղել: իսկ 4-րդ եռամսյակի մշակաբույսերի մեջ խաղողը շատ մեծ տեսակարար կշիռ ունի:
Վստահաբար կարող եմ ասել, որ կունենանք ավելի բարձր տնտեսական ակտիվություն, քան նախորդ տարի: Թիվը կհաշվենք, կասենք»,-ասաց նա:





























