Microsoft ընկերությունը վերջերս հայտարարել է նոր տեխնոլոգիայի մասին, որի օգնությամբ ձայնային չատ-բոտեր կստեղծի: Դրանք ստեղծելու համար հարկավոր է տեղեկատվություն այն մարդկանց մասին, որոնք մահացել են:
Ընկերությունից հայտնել են, որ այս տեխնոլոգիան լիովին անվտանգ է: Microsoft-ի աշխատողները կհավաքեն մահացած մարդկանց լուսանկարներ, ձայների ձայնագրություններ եւ նույնիսկ մարդահամարի ոճ: Հետագայում հավաքված բոլոր տվյալները կօգտագործվեն ձայնային չատ-բոտերը բարելավելու համար, որոնք կկարողանան շփվել այլ մարդկանց հետ, գրում է Planet Today-ը:
Ընկերությունը նաեւ հայտարարել է, որ ապագայում այս տեխնոլոգիայի օգնությամբ իրենք նույնիսկ կկարողանան պատճենել վաղուց մահացած մարդկանց հաղորդակցման ոճն ու ձեւը: Եւ առաջիկայում նրանք կկարողանան նույնիսկ կենդանի մարդկանց վիրտուալ պատճեններ ստեղծել: Բայց փորձագետները վստահ են, որ հենց սա կարող է կիբեռհանցագործությունների նոր ալիք հարուցել:
Հարկ է նշել, որ Microsoft-ը չի ստեղծում ձայնի պարզ իմիտացիա, այլ հորինում է խոսքի մոդելներ, որոնք ամբողջությամբ պատճենում են մարդու վարքագիծը:
Մինչ օրս դեռ հայտնի չէ՝ արդյոք Microsoft-ի նոր տեխնոլոգիան կօգտագործվի մարդկանց կլոններ ստեղծելու համար: Բայց եթե դա իսկապես տեղի ունենա, ապա գրեթե բոլոր երկրները կանդրադառնան միջազգային օրենքներին, որոնք ապահովում են մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիությունը նրանց մահից հետո:





























