Երեքշաբթի առավոտյան ոսկու գները չափավոր բարձրանում են` ԱՄՆ-ում նոր տնտեսական օգնության փաթեթի մասին նորությունների եւ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) այս տարվա վերջին նիստի սպասումով, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:
Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.39 տոկոսով կամ 7.1 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1839.25 դոլար: Արծաթի մարտ ասվա ֆյուչերսների գինն աճել է 0.43 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 24.152 դոլար:
Ներդրողները շարունակում են հետեւել ԱՄՆ տնտեսությանն օժանդակության փաթեթի քննարկման հետ կապված իրավիճակին, որի գումարի շուրջ բանակցությունները տարվում են օգոստոսից: Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը 916 միլիարդ դոլար էր առաջարկել: Վերջնական որոշում դեռ չի կայացվել:





























