Ամրոցը, որը դարձել էր Հովարթս Հարի Փոթերի մասին առաջին երկու ֆիլմերում, փնտրում է «սկսնակ մոգեր» առաջիկա սեզոնի համար, գրում է PA-ն:

Ալնվիկ ամրոցն օգտագործվել է «Հարի Փոթերն ու Փիլիսոփայական քարը», ինչպես նաեւ «Հարի Փոթերն եւ Գաղտնի սենյակը» ֆիլմերում:

2021 թվականի մարտին իր երկրորդ կրկնակի բացման նախաշեմին Նորթումբերլենդի տեսարժան վայրը հույս ունի ընդունել աշխատանքի 130 մարդու, որոնց շարքում կլինի նաեւ սկսնակ մոգ ու զբոսավար համազգեստով: «Մենք պատրաստվում ենք հայտարարել հաջորդ տարվա համար անձնակազմի սեզոնային հավաքագրման բացումը եւ հույս ունենք աշխատանքի վերցնել սեզոնային թիմ»,-ասել է Alnwick Castle-ում մարդկային ռեսուրսների ղեկավար Սյուզան Ռիչարդսոնը: «Եթե դուք ցանկանում ենք գալ եւ աշխատել Ալնվիկ ամրոցում 2021 թվականի սեզոնի ժամանակ, մենք փնտրում ենք էնտուզիաստների, դրական տրամադրվածություն ունենող խաղացողների, որոնք կարող են լրացուցիչ ջանք գործադրել մեր հյուրերին հիանալի օր ապահովելու համար»:

Ալնվիկ ամրոցը նաեւ օգտագործվում է «Դաունթաուն աբբայություն» ֆիլմի սուրբծննդյան թողարկումներում, ինչպես նաեւ մի շարք բլոքբասթերներում, ինչպիսին է «Տրանսֆորմերները. վերջին ասպետը»: