Ամենահայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի գինը թարմացրել է պատմական առավելագույնը: Չորեքշաբթի Binance բորսայում բիթքոինի գինն աճել է 4,3 տոկոսով՝ բարձրանալով 20 042 դոլարից բարձր ցուցանիշից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: CoinMarketCap-ի տվյալներով՝ բիթքոինի գինը թանկացել է 4,75 տոկոսով՝ մինչեւ 20 175 դոլար, իսկ Binance բորսայում՝ 5,24 տոկոսով՝ կազմելով 20 327 դոլար:




























