Հարավկորեական Samsung ընկերությունը բացահայտել է Galaxy Note սմարթֆոնների շարքի ճակատագիրը, հաղորդում է Yonhap News Agency-ն՝ հղում անելով կորպորացիայի աղբյուրին:
Արտադրողը շահագրգռված է հետագայում եւս զարգացնել Galaxy Note շարքը, որի առաջին սմարթֆոնը թողարկվել է 2011 թվականին: Այդ գաջետները միշտ տարբերվել են խոշոր չափերով եւ ակտիվ ստիլուսների աջակցությամբ, սակայն վերջին տարիներին դրանք այդքան էլ հայտնի չեն, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Ավելի վաղ Samsung Electronics-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Թե Մուն Ռոն հայտարարել է, որ S Pen ստիլուսի աջակցությունը կդադարի էքսկլյուզիվ լինել Galaxy Note շարքի համար: Ակնկալվում է, որ ստիլուսով կաշխատի Samsung S21-ի ամբողջ շարքը:





























