Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն թվիթերյան էջում հայտարարել է, որ կլինի Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստված առաջին քաղաքացին:
«Շաբաթ երեկոյան ես կպատվաստվեմ կորոնավիրուսի դեմ»,-ասել է Նեթանյահուն:
Նա բացատրել է, որ առաջինը կպատվաստվի, որպեսզի օրինակ ծառայի Իսրայելի ժողովրդին եւ համոզի բոլոր քաղաքացներին պատվաստվել:
Դեկտեմբերի 9-ին Թել Ավիվի մերձակայքում Բեն Գուրիոն օդանավակայան է տեղափոխվել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը ստեղծվել է ամերիկյան Pfizer ընկերության կողմից:
Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 363 287 մարդ, առողջացել՝ 340 146, մահացել՝ 3 030 պացիենտ:





























