«Յանդեքսը» թվարկել է 2020 թվականի ամենահայտնի բառերը: Ընկերության Twitter-յան էջում թվարկված է ռուսաստանցիների որոնած ամենահայտնի բառերը, գրում է Lenta.ru-ն:
Դրանցում ներառված են այն բառերը, որոնք որոնել են 3 անգամ ավելի հաճախ, քան 2019 թվականին:
Այսպես, 2020 թվականի գլխավոր բառեր են դարձել «կարանտինը», «անցաթուղթը» եւ «սահմանադրությունը»: Առաջինը, անկասկած, ամենից շատն է հետաքրքրել օգտատերերին՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ, որը դարձել է երկրի շրջաններից մեծ մասում ինքնամեկուսացման ռեժիմի սահմանման պատճառ:





























