Թուրքիան վերջապես ԱՄՆ պատժամիջոցների միջոցով հատուցում է Արեւմուտքից հեռանալու եւ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ ավտորիտարիզմը խրախուսելու համար, հայտնում է Jerusalem Post-ը:
«Ավտորիտար հակաամերիկյան երկրի վերածվելու Թուրքիայի ընդհանուր միտման խորհրդանիշը Ս-400-ն է... ԱՄՆ-ն պետք է շարունակի պահպանել պատժամիջոցները եւ Թուրքիային այնքան ժամանակ մեկուսացնի, մինչեւ չփոխվի»,- նշում է պարբերականը:
Թուրքիան վերջերս Իսրայելում նոր դեսպան է նշանակել, որը «հակաիսրայելական ծայրահեղական» է եւ իսրայելական կառավարությանը մեղադրում է «մարդկանց կոտորածի ու տեղահանման» մեջ»,- նշում է Jerusalem Post-ը:
«Թուրքիայի նոր դեսպանը պետք է հայելուն նայի... Այն դեպքում, որ Իսրայելը բազմակերպության եւ հանդուրժողականության պետություն է, Թուրքիան բանտերի պետություն է»,- նշված է հոդվածում:





























