Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փորձագետ, բունդեսթագի պատգամավոր, համաճարակաբան Կառլ Լաութերբախը պատմել է, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ կորոնավիրուսի «բրիտանական» շտամը, հաղորդում է RND-ը:
Լաութերբախի խոսքով՝ նոր մուտացիան կարող է մեծացնել վարակվելու ռիսկը: Կան նաեւ այլ հետեւանքներ, մասնավորապես, ավելի վտանգավոր շտամերի առաջացումը:
«Դա ինքնատիպ արատավոր շրջան է. որքան շատ է վարակը, այնքան մեծ է դրա մուտացման հավանականությունը: Դա, իր հերթին, հանգեցնում է վարակվածների թվի աճին: Եւ այդպես շարունակ»,-պարզաբանել է Լաութերբախը:
Նա նաեւ նոնսենս է անվանել «բնական ճանապարհով» կոլեկտիվ իմունիտետ ստեղծելու ձգտումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:




























