Հռոմի պապը Ֆրանցիսկոսը խոստացել է, որ Վատիկանում ոչ ոք չի կորցնի աշխատանքը պանդեմիայի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ANSA գործակալությանը:

«Դուք՝ Վատիկանում աշխատողներդ, կարեւորագույն ներդրում ունեք, եւ ոչ ոք առանց աշխատանքի չի մնա: Այս դժվարին պահին ոչ ոք չի լքվի, ոչ ոք չպետք է տնտեսական դժվարություններ կրի այդ ճգնաժամի պատճառով: Մենք պետք է միահամուռ աշխատենք՝ այդ խնդիրը լուծելու համար»,-ասել է պոնտիֆիկոսը: 

Ֆրանցիսկոսը նշել է, որ Վատիկանի ղեկավարությունը կանի ամեն ինչ՝ քաղաք-պետության բոլոր բնակիչների եկամուտը պահպանելու համար:

Ավելի վաղ երկուշաբթի պոնտիֆիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի կուրիայի անդամներին: