Հայտնի է աշխարհում լավագույն տեսախցիկ ունեցող սմարթֆոնը՝ Huawei Mate 40 Pro+-ն: Նման եզրակացության են եկել DxOMark հեղինակավոր լաբորատորիայի թեստավորողները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Չինական ընկերության ֆլագմանի հիմնական տեսախցիկը հավաքել է 139 բալ: Այն տարբերվում է լավ գույներով եւ սպիտակի բալանսով, հիանալի դետալիզացիայով, կտրուկ ավտոֆոկուսով եւ գերլայնանկյուն տեսախցիկով նկարահանման ժամանակ աղմուկի ցածր մակարդակով:

Միեւնույն ժամանակ, փորձագետներին դուր չի եկել կտրուկության փոքր խորությունն ու պարբերաբար առաջացող խափանումները առաջնային պլանում  ֆոկուսացման ժամանակ: