Վերջին երկու շաբաթվա ընթացքում Կալիֆորնիան հայտնել է կորոնավիրուսով վարակման կես միլիոն դեպքի մասին, հսկայական թվով անհետաձգելի օգնության բաժանմունքներ քաղաքային կենտրոններում եւ գյուղական բնակավայրերում նախազգուշացնում են, որ հիվանդների մահճակալներն արագ սպառվում են, հայտնում է AP-ն:
Նահանգապետ Գեւին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգը կարող է գրեթե 100.000 հոսպիտալացման դեպքի հասնել մեկ ամսվա ընթացքում:
Նահանգի հարավ-արեւելքում գնտվող Էլ-Սենտրո շրջանային բժշկական կենտրոնում իրավիճակը հուսահատության եզրին է` նույնիսկ ավելի վատ, քան վարակման դեպքերի ամառային աճն էր, հայտնել են հիվանդանոցի ներկայացուցիչները:
Կալիֆորնիայում վարակման եւ հոսպիտալացման վատթարագույն ալիքն է ապրում: Կալիֆորնիայում օրական գրանցվում է գրեթե 44.000 նոր դեպք, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է 525.000 դեպք: Գնահատականների համաձայն` թեստի դրական արդյունքով մարդկանց 12 տոկոսը հայտնվում է հիվանդանոցում: Դա նաշանակում է 63.000 հոսպիտալացում վերջին 14 օրվա ընթացքում:




























