Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել մեծացնել SARS-CoV-2 վիրուսների սեկվենացման հնարավորություններն ու հայտնել կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս շարունակել բոլոր բազային բժշկասանիտարական եւ սոցիալական միջոցների կիրառումը, ներառյալ՝ թեստավորում, հետագա մեկուսացում եւ կարանտին, ինչպես նաեւ պաշտպանության անհատական միջոցների կիրառումը, այսինքն՝ ձեռքերի հիգիենա, ֆիզիկական հեռավորություն եւ դիմակի կրում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել: Շաբաթ նոր եւ առաջացող շնչառական վիրուսների խորհրդատվական բրիտանական խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը տարածվում է մեծ արագությամբ եւ բնակչությունից էլ աավելի մեծ զգոնություն է պահանջում:




























