Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ընտանիքում նոր սիրեցյալի է գտել՝ նրան ամենաշատ դուր է գալիս ժամանակ անցկացնել կրտսեր թոռնուհու՝ 17-ամյա Լուիզա Վինձորի եւ թոռան՝ Սեւերնի վիկոնտ 13-ամյա Ջեյմսի հետ: Այս մասին հայտնում է The Mirror-ը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքում աղբյուրին:

Լրագրողների տեղեկություններով՝ թագուհին որդու՝ արքայազն Էդվարդի երեխաների հետ մտերմացել է շոտլանդական Բալմորալ կալվածքում հանգստանալիս: Եղիսաբեթ II-ն ամառային  ժամանակաշրջանն ավանդաբար անցկացնում է այս ամրոցում, որտեղ զվարճանում է մեծաչղջիկների որսով:

«Թագուհուն դուր է գալիս, որ Լուիզան եւ Ջեյմսը արձակուրդները վայելում են Բալմորալում, նա առանձնապես մտերմացել է Լուիզայի հետ, որը, կարծես թե, դարձել է նրա սիրելի թոռնուհին: Նրան ոչ մեծ տարբերությամբ հաջորդում է Ջեյմսը»,- հայտարարել է աղբյուրը:

Լուիզան դպրոցում լավ է սովորում եւ նախատեսում է համալսարան ընդունվել: Նա թագուհու հետ մտերմացել է, քանի որ երկուսն էլ պաշտում են ձիավարությունը: Աղջիկը այնքան էլ վաղուց չի գիտակցել, որ իր տատիկը թագուհի է: Նրա մայրը՝ Ուսեքսի դքսուհի Սոֆին նշել է, որ տիտղոսները ոչ մի ձեւով չեն ազդում նրանց հարաբերությունների վրա. «Այո, ամեն մեկի տատիկն ամրոցում չի ապրում, բայց երբ թոռները գնում են նրա մոտ, կարեւոր չէ, թե ով է նա: Երբ նրանք ժամանակ են անցկացնում թագուհու հետ, նա իրենց համար տատիկ է, այլ ոչ թե թագուհի»:

Նա հավելել է, որ երեխաներին դաստիարակում է այնպես, որ նրանք ստիպված են աշխատել, որպեզի ապրելու համար փող վաստակեն: Քանի որ Ջեյմսն ու Լուիզան գահը ժառանգելու կարգում միայն 12-րդ եւ 13-րդ տեղերում են, քիչ հավանական է, որ նրանք երբեւէ գահը կզբաղեցնեն: Ուստի ծնողները որոշել են նրանց նկատմամբ չօգտագործել «Ձերդ թագավորական մեծություն» տիտղոսը: Ջեյմսն ու Լուիզան կարող են 18 տարեկանից խնդրել իրենց այդկերպ դիմել: