Չորեքշաբթի պղնձի արժեքը շարունակում է նվազել, վկայում են սակարկությունների տվյալները: Թրեյդերները Չինաստանում ամանորյա տոներին կորոնավիրուսի նոր բռնկումների մտավախություն ունեն, որը կարող է հարված հասցնել պահանջարկին, փոխանցում է «Փրայմը»:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,3 տոկոսով՝ հասնելով ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) մինչեւ 3,5158 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով նվազել էր 0,28 տոկոսով, մինչեւ 7777 դոլար, ալյումինի մեկ տոննայի արժեքը աճել էր 0,18 տոկոսով, մինչեւ 1972,5 դոլար, ցինկի մեկ տոննայի արժեքը նվազել էր 0,04 տոկոսով, մինչեւ 2569,5 դոլար:
Չինաստանում, որն աշխարհում պղնձի ամենախոշոր սպառողն է, հաջորդ շաբաթ սկսվում են երկարատեւ հանգստյան օրեր՝ կապված լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարության հետ: Երկրի բնակիչներին խնդրել են այդ ժամանակահատվածում խուսափել ոչ անհրաժեշտ ուղեւորություններից: Իշխանությունները մտցրել են ինչպես կարանտինային որոշ սահմանափակումներ, այնպես էլ խրախուսումներ, որոնք դրդում են մնալ իրենց տարածաշրջաններում:





























