ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ քննարկել ԱՄՆ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու ծրագրերը, հաղորդում է Gazeta-ն` NewsMax հեռուստաալիքի վրա հղումով:

Նրա խոսքով՝ տվյալ պահին իրեն աջակցող մարդկանց թիվը մեծ է, քան 2020 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ:

«Ես դեռ չեմ խոսի, սակայն մենք ահռելի աջակցություն ունենք»,-ասել է Թրամփը:

2020 թվականի նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են անցկացվել, որոնցում հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը:

Թրամփն անհամաձայնություն է հայտնել ընտրությունների արդյունքների հետ կապված, որոնք փորձել է վիճարկել դատարանում: Սակայն դեկտեմբերի 14-ին ընտրողների կոլեգիան հաստատել է Բայդենի հաղթանակը: