ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ուրբաթ կնշի ընկերությունները, որոնք, ըստ նրա, օգնում են կառուցել ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազամուղը, ինչը վերջին հաշվով կարող է գրեթե ավարտված նախագծի նկատմամբ պատժամիջոցների պատճառ դառնալ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հունվարի 1-ին ուժի մեջ մտած պատժամիջոցների մասին օրենքը վարչակազմից պահանջում է պատժամիջոցներ սահմանել նշված ընկերությունների դեմ, սակայն նախագահ Ջո Բայդենը կարող է օգտվել դաշնակիցների հետ խորհրդակցությունների շրջանից, որպեսզի հետաձգի ցանկացած միջոցի սահմանում՝ նշել են 4 աղբյուրներ:
Ջո Բայդենը կարծում է, որ գազամուղը «վատ գործարք» է Եվրոպայի համար: Այս մասին հայտարարել է նրա խոսնակ Ջեն Պսակին: Ամերիկացի շատ օրենսդիրներ պնդում են, որպեսզի պատժամիջոցներ սահմանվեն: Սակայն Բայդենը գտնվում է նաեւ Գերմանիայի կողմից ճնշման ներքո, որը հուսահատորեն ռուսական գազի կարիք ունի:





























