Ուրբաթ օրը Գերմանիայում ոստիկանությունը հայտնել է, որ Լյունեբուրգի հոգեբուժարանում տեղի ունեցած հարձակման արդյունքում երկու մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել են, հաղորդում է ABC-ն:

Երկու տարեց տղամարդ հիվանդների վրա հարձակման եւ սպանության մեջ կասկածվում է 21-ամյա երիտասարդը, ով կլինիկա էր ընդունվել հինգշաբթի օրը: Նա նաեւ վիրավորել է երեք բուժքույրի: Ոստիկանությունից հեռուստաալիքին հայտնել են, որ նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում:

Լյունեբուրգի ոստիկանությունը հայտնել է նաեւ, որ տղամարդը ձերբակալվել է: