Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը թույլ կերպով իջնում է երեքշաբթի թույլ դոլարի պատճառով գրանցված աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների  գինը նվազել է 0.1 տոկոսով կամ 0.1 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1733.5 դոլար: Արծաթի մայիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.41 տոկոսով եւ 26.77 դոլար կազմելով մեկ ունցիայի դիմաց:

Երեքշաբթի ոսկին թանկացել է շուրջ 0.6 տոկոսով` համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի թուլացման ֆոնին: Ավելի թույլ դոլարը ոսկին ավելի մատչելի է դարձնում այլ արժույթ ունեցող ներդրողների համար:

Ոսկին երկու շաբաթ անընդմեջ շաբաթական անկում էր գրանցում` 1800 դոլարի նշագծից ցածր իջնելով: Մետաղների գնանշումները զսպվում էին պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության ռեկորդային աճով: Այդպես, անցած շաբաթ ԱՄՆ տասնամյա պետական ​​պարտատոմսերի եկամտաբերությունը տարեկան ռեկորդի էր հասել` բարձրանալով 1.61 տոկոսով, հետագայում ցուցանիշը նվազել էր մինչեւ մոտ 1.4 տոկոսով` մնալով տարեկան առավելագույն մակարդակի վրա:

Ավանդաբար պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության աճը զսպում է ոսկու գինը, քանի որ նման դինամիկան դոլարի ամրապնդման է հանգեցնում, որի նկատմամբ ոսկին զգայուն է: