Թուրքիայում ռազմական ուղղաթիռի աղետի հետեւանքով զոհված 9 զինվորականների թվում է գեներալ-լեյտենանտ, կորպուսի հրամանատար Օսման Էրբաշը, հայտնում է WarGonzo «Տելեգրամ» ալիքը:

«Զոհված թուրք գեներալը կանգնած էր «Բայրաքթարների» (մարտական դրոններ – խմբ.) ստեղծման ակնունքներում: Այս մասին իր տելեգրամյան ալիքում նշել է թուրքական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության սեփականատեր՝ Էրդողանի փեսա Սելչուկ Բայրաքթարը: Նա նշել է, որ Օսման Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն էր անում, որի ընթացքում միասին են փորձարկել անօդաչուների մարտական կիրառման մշակումները:

«Թուրքիայում Էրբաշին համարում են ռազմավարության հեղինակներից մեկը, որը օգնեց Ադրբեջանին եւ թուրք զինվորական խորհրդականներին հաջողության հասնել երկրորդ ղարաբաղյան պատերազմում»,- նշում է WarGonzo-ն:

«Վարկածներից մեկի համաձայն՝ զինվորականներով ուղղաթիռը ուղեւորվում էր Իրաքի Քուրդիստանի սահման, որտեղ թուրքերը քուրդ խմբավորումների դեմ վերջերս անցկացնում էին «հակաահաբեկչական» գործողություն:

Հաշվի առնելով, որ թուրքական լրատվամիջոցները Օսման Էրբաշին արդեն «նահատակ» են անվանում, Անկարան, ամենայն հավանականությամբ, ամեն ինչում կմեղադրի հենց քրդերին: Թուրքիան այս պատրվակով, հավանաբար, է՛լ ավելի կմեծացնի տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը: Իսկ Իրաքի եւ Սիրիայի տարածքներում քրդերի դեմ գործողությունները ավելի կկոշտացվեն»,- նշված է տըելեգրամյան ալիքում: