Apple ընկերությունում պատրաստվում են անցկացնել մեծածավալ գարնանային միջոցառում, որի ժամանակ ցուցադրվելու են նոր արտադրանքներ: Այս մասին Twitter-ում հայտնել է ցանցային հեղինակավոր իրազեկիչ Ջոն Փրոսերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շնորհանդեսը, որն անցկացվելու է վիտուալ ռեժիմում, ինչպես եւ Apple-ի բոլոր վերջին միջոցառումները պետք է անցկացվի մարտի 23-ին: Այս օրվա պաշտոնական հաստատումը դեռեւս չի հրապարակվել:

Սպասվում է, որ ներկայացվելու է iPad Pro պլանշետի նոր տարբերակը, որն ունենալու է 5G կապ եւ A14X Bionic պրոցեսոր: Երկրորդ նորույթը կարող է դառնալ AirTags խելացի տարբերանիշ դնող սարքը, որը նախատեսված է իրերին հետեւելու համար: Վերջապես, հավանական է, որ Apple-ը ներկայացնի երրորդ սերնդի AirPods ականջակալները եւ Apple TV հավելվածը: