Google կորպորացիան մտադիր է 2021 թվականին թողարկել Pixel սմարթֆոնների երկու մոդել՝ 5a եւ 6: Այս մասին հայտնում է Gizmochina-ն՝ վկայակոչելով ինսայդերներին:
2021 թվականին առաջինը կթողարկվի համեմատաբար մատչելի Pixel 5a-ն, որի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 11-ին: Սմարթֆոնի մասին հայտնի է, որ ունի 6,2 դյույմանոց OLED դիսփլեյ՝ պատկերի թարմացման բարձր հաճախությամբ: Ճակատային խցիկի տակ բացվածքը տեղակայվելու է էկրանի վերին ձախ անկյունում: Սմարթֆոնի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շատ ավելի ուշ՝ աշնանը, Google-ը կներկայացնի Pixel 6 ֆլագմանային սմարթֆոնը: Սմարթֆոնի մասին գործնականում ոչ մի բան հայտնի չէ, բայց համացանցային իրազեկիչները հայտարարում են, որ այն ունենալու է 4K տեսանկարահանում՝ ճակատային խցիկի օգտագործմամբ:
Ապագա սմարթֆոնների արժեքի մասին առայժմ տեղեկություններ չկան:




























